▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց բյուջեի ֆիլմը պատրաստ է

Բարեգործության նպատակով  նկարահանվող  «Ժամանակ»գեղարվեստական ֆիլմն արդեն պատրաստ է: Այս մասին  ասաց ֆիլմի ռեժիսոր Անդրանիկ Տոնոյանը: «Արդեն ավարտվել են «Ժամանակը» ֆիլմի նկարահանումները, սկսվել են մոնտաժային աշխատանքները»: Ֆիլմի ցուցադրումից ստացված  ողջ հասույթը փոխանցվելու է Խարբերդի մանկատանը:

«Առաջին իսկ օրվանից բոլոր դերասանները եղել են մեր կողքին,և մինչև օրս մեզ հետ են, քանզի ի սկզբանե նկարահանման անձնակազմը միացել է բարեգործության գաղափարին,և մեր գաղափարը լիարժեք կյանքի կկոչվի այն ժամանակ, երբ մեզ միանա հասարակությունը, քանի որ ֆիլմից եկած հասույթը տրամադրվելու է բարեգործությանը», -հավելեց Անդրանիկ Տոնոյանը:

Նկարահանումների ընթացքում, ինչպես տեղեկացանք, ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է ֆիլմի դերակատար Ջիվան Նիկոլյանը:«Մենք նրա բացակայությունը զգում ենք  միայն ֆիզիկապես, քանի որ ՆԱ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է: Այդ իսկ պատճառով էլ մեր համատեղ գաղափարից ծնված ֆիլմի երաժշտության շնորհանդեսը կոչվեց հետևյալ խորագրով՝ «ԴՈՒ ՄԵԶ ՀԵՏ ԵՍ...»,-նշում է երիտասարդ ռեժիսորը:

Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա  «Առնո Բաբաջանյանի» համերգասրահում՝ մարտի 10-ին, սկիզբը՝ ժամը 18:00-ին:

«Բոլոր նրանք, ովքեր ձեռք կբերեն տոմսեր և ներկա կլինեն համերգին, նրանք ևս մասնակցություն կունենան բարեգործությանը»,-ասաց ֆիլմի ռեժիսորը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին