|
«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական և մերձիշխանական շրջանակներից վերջին շրջանում հետևողականորեն լուրեր են տարածվում, թե իբր հիմքեր կան, և ԿԸՀ-ն հնարավոր է չգրանցի Սամվել Կարապետյանի դաշինքը։ Պահանջողներից մեկն էլ Արամ Սարգսյանն է, որն իր հարցազրույցներում պարբերաբար կրկնում է․ «Այնպես, ինչպես Մոլդովայում... Ես իրավաբան չեմ, բայց իրավաբաններն ինձ մի քանի կետ են ցույց տվել, թե ինչ հիմքով։ Հիմնականը դրսից ուղղորդվելու ու ֆինանսավորվելու հանգամանքն է»։ Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը գրեթե բացառում է, որ ԿԸՀ-ն հիմքեր գտնի որևէ կուսակցության, դաշինքի չգրանցելու կամ գրանցումը մերժելու, ինչպես նաև՝ անվավեր ճանաչելու համար․ «Ընտրական օրենսգիրքը երեք տեսակի կարգավորում է նախատեսում՝ գրանցման-չգրանցման հետ կապված։ Մի տարբերակը գրանցումն է, ապա՝ մերժումը, բայց այստեղ իրենք բռնվելու տեղ գրեթե չունեն, որովհետեւ ներկայացված են ֆորմալ պահանջներ, որոնք պետք է առկա չլինեն ընտրացուցակում և ԿԸՀ-ին հիմք տան չգրանցելու համար։ Եթե իրենք որոշում են ընդունում կուսակցությունը կամ դաշինքը չգրանցել այն հիմքով, որ պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել կամ թերի են, կամ` կեղծված, կամ էլ՝ 83-րդ հոդվածին չեն համապատասխանում, այսինքն՝ ցուցակում գրել են մարդկանց, որոնք կրկնակի քաղաքացիություն ունեն, մշտական բնակություն չունեն, դատավոր են, քննիչ, ԱԱԾ աշխատակից եւ այլն․․․ Բայց կոնկրետ հիմքերն այնպես են շարադրված, որ ես բացառում եմ, թե կարող են չգրանցել կամ մերժել: Նկատի ունենանք, որ ԿԸՀ-ն էլ 2/3-ով պետք է այդ որոշումն ընդունի։ Ինչպես նաեւ՝ Ընտրական օրենսգիրքն էլ հստակ ասում է, որ երբ թերի են փաստաթղթերը ներկայացված, պետք է մատնանշվեն թերությունները, եւ ժամանակ տան, որ թերությունները շտկվեն, ուստի հենց այս նկատառումով եմ ասում, որ գրեթե բացառում եմ, որ կարող են չգրանցել կամ մերժել»։ ԿԸՀ-ն, ըստ օրենքի, կարող է նաև կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչել անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են։ «Եթե, օրինակ, ԸՕ-ն ասում է, որ ցուցակի առաջին 30 համարը պետք է համագումարով հաստատվեն, հետո պարզվում է, որ համագումար չեն արել կամ ինչ-որ բան համագումարին այնպես չեն արել, ինչպես նախատեսված է, ապա ԿԸՀ-ն այս դեպքում ևս 2/3-ով պետք է որոշում կայացնի։ Բայց այս դեպքում էլ ես չեմ տեսնում, որ բռնվելու տեղ կա»,- նկատում է Վարդան Պողոսյանը։ «Մնում են միայն այն դեպքերը, երբ դրանց լուծումը տրված է վարչական դատարանին` վարչական ակտի հիման վրա կարող են ընդդիմադիր ուժին դուրս թողնել պայքարից։ Ընթացակարգը հետեւյալն է․ սկզբում ԿԸՀ-ն քննարկում է և եթե գտնում է, որ երեք հիմքերից որեւէ մեկն առկա է, այդ ժամանակ որոշում է կայացնում առկա լինելու մասին եւ դիմում է դատարան, հիմքերից մեկը նախընտրական հիմնադրամ չբացելն է, մյուսը՝ նախընտրական հիմնադրամների միջոցների օգտագործման կարգի խախտումը, երրորդը՝ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումը»։ Պողոսյանը կարծում է, որ եթե առաջին երկուսի դեպքում գրեթե ռիսկեր չկան, ապա երրորդի մասով հնարավոր է կամայական մոտեցում ցուցաբերել։ Խոսքն ԸՕ 19-րդ հոդվածի 8-րդ կետին է վերաբերում, որը սահմանում է․ «Եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետեւանքները հնարավոր չէ վերացնել, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից»: Վարդան Պողոսյանը, այդուհանդերձ, հույս ունի, որ վարչական դատարանը խոհեմություն կցուցաբերի եւ նման ապօրինության չի գնա․ «Հատկապես որ մինչ օրս վարչական դատարանները եղածներից ամենանորմալն են եղել՝ որոշ բացառություններով, եւ հույս ունեմ, որ վարչական դատավորները չեն գնա այդ քայլին»։ |
Արամ Սարգսյանի «մուրազը» կմնա փորում
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


