▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով

Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ։

Այո՛, «թաղապետը» գող է, քանի որ դեռ մինչ աշխատանքների ընդունումն ես նրան տեղեկացրել էի, որ այս խաղահրապարակում լուրջ խնդիրներ կան։ Բայց նա, հաշվի չառնելով այդ խնդիրները, ստորագրել է ընդունման փաստաթուղթը և այդ կերպ ապահովել գումարի փոխանցումը։

Էլի ասելու եք՝ Պուտինն է մեղավոր։ Հիմա էլ չեք կարող ասել, թե աշխատանքները ընդունված չեն, գումարն էլ՝ վճարված չէ։ Աշխատանքները ընդունված են, գումարն էլ՝ վճարված։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին