▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Ասատրյանի դստեր ամուսնու շնորհավորանքը կնոջն ու Ասատրյան եղբայրների չշնորհավորելը քույրիկի ծննդյան առթիվ

Օրեր առաջ սիրված երգիչ Արամ Ասատրյանի`Զվարթ Ասատրյանի դստեր ծննդյան տարեդարձն էր: Զվարթն իր ամուսնու և երեխաների հետ ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ նշել է ծննդյան տարեդարձը:

Զվարթի ամուսինը`հայտնի շոումեն Գրիշա Սանդալյանն իր կնոջը հուզիչ տողերով է շնորհավորել․«Շնորհավոր տարեդարձդ իմ լավ ու բարի Զվարթս…Իմ կյանքի ամենաանբաժան ու նվիրական ընկեր միշտ ապրիր ու մնա գեղեցիկ ինձ համար»:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Հետաքրքրականն այն է, որ եղբայրները քույրիկին ասես չեն շնորհավորել: Ի տարբերություն այլ հոբելյարների, որոնց դեպքում եղբայրներն իրենց ինստագրամյան էջում հրապարակում էին լուսանկարներ և երգերով շնորհավորում, այս դեպքում նրանք կարծես լուռ են եղել:

Չմոռանանք, որ ավելի վաղ պատմել էինք այն մասին, որ սիրված երգչի երեխաներն անհաշտ են: Մենք բազմիցս լուսաբանել ենք ընտանիքում եղած  ուրախ իրադարձություններն ու նաև ներկայացրել այնտեղ առկա խնդիրները: Նշենք, որ այս պահին Արամի որդիները իրենց քույրիկի հետ չեն խոսում և կապ չունեն:

Հավելենք նաև, որ մեկ ամիս առաջ`Արամի մյուս որդու`Սեդրակի մահվան օրն էր, իսկ այս առիթով Ասատրյանի դստեր ամուսինը հրապարակել էր ընտանիքի հայտնի լուսանկարը`սակայն կտրած, որպեսզի չներառվեն Ասատրյանների մյուս որդիները:

«Խորհրդավոր էր Ձեր ապրելու պայմանը, երբ դուք կայիք, ամեն ինչ ուրիշ էր, որովհետև դուք էիք ուրիշ»:

Նա այսպես ասես ակնարկում էր իր կնոջ մյուս եղբայրներին, որոնց հետ, ինչպես նշեցինք, նրանք կապ չունեն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին