|
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանից բավականին նյարդային հայտարարություններ են հնչում, ինչը կապված է նախօրեին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետ։ Ադրբեջանում ծանր են տարել արցախցիների արգելքը՝ հանքարդյունաբերական ընկերություններում մշտադիտարկում անելու և Արցախում ազատ տեղաշարժ իրականացնելու առնչությամբ։ Ճիշտ է՝ արգելքն իշխանության մակարդակով չի իջեցվել և դա Արցախում ապրող մեր հայրենակիցների ջանքերով է եղել, սակայն այս պահին փաստ է, որ Ադրբեջանը վերահսկողություն իրականացնելու իր նպատակները չի իրացրել։ Ստեղծված իրադրությունը հուշում է, որ առաջիկայում ադրբեջանական նոր սադրանքների հավանականությունն աճելու է, որը կարող է դրսևորվել և՛ շփման գծում, և՛ քաղաքական մակարդակում, չի բացառվում, որ 2 մակարդակում զուգահեռ։ Այլ տարբերակ չկա, պետք է պատրաստվել Ադրբեջանի հաջորդող ճնշումներին, և սա միայն Արցախի ու Արցախի իշխանությունների խնդիրը չէ»։ |
«Առաջիկայում ադրբեջանական նոր սադրանքների հավանականությունն աճելու է»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


