▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնի մարզում հայտնի բլոգեր է ավտովթարի ենթարկվել

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Կոշ գյուղի մուտքի մոտ բախվել են «Kia Sportage» մակնիշի և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևկելի գոտուց դուրս։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից մեկը Գյումրիում հայտնի բլոգեր, հասարակական գործիչ Արթուր Ադամյանն է, ով եղել է կողաշրջված ավտոմեքենայի ուղևոր և նրանք առաջին հերթին փրկվել են, քանի որ և ինքը և վարորդը եղել են ամրակապված, իսկ ավտոմեքենան էլ կողաշրջվել է,  երբ նրանք դեպի Գյումրի ընթանալիս են եղել ու ավտոմեքենայի հետնամասին է բախվել է «Kia Sportage»-ը։ 

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին