▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արա՛, եկել ես մարդկանց էշի տեղ ես դնում, ուզում ես չջղայնանա՞մ». լարված իրավիճակ Մարգահովիտում

«Նորմալ, խելացի քաղաքացուն եթե հանքի անուն տաս, թքելու ա հանքի անունը տվողի դեմքին, որովհետև անգամ միջազգային ստանդարտներով շահագործվող, ամենալավ ֆինանսավորված հանքերի հետևանքներն արդեն վաղուց պարզ են: Բոլոր հանքերը, որոնք հնարավոր ա փակել, արդեն վաղուց փակվել են: Ո՛չ մի նորմալ պետություն նոր հանք չի բացում: Դրա հետևանքով գերմանացիները, քո լավ չեխերը, որոնց դու հիմա ներկայացնում ես ու ասում, որ իրենք են բացելու հանքը, եկել են միամիտ հայերին են ուզում համոզեն: Իսկ դու հիմա մեզ ասում ես՝ հանքային տուրիզմ կզարգացնենք: Դա տուրիզմի գաղափարախոսության մեջ ոչ մի ձև չի տեղավորվում»,- Մարգահովիտում նոր հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, դիմելով հետազոտական աշխատանքները համակագողին, ասաց բնապահպաններից մեկը: «Հո գոռալով չի՛, հանգի՛ստ»,- արձագանքեց ներկայացուցիչը: «Արա՛, եկել ես մարդկանց էշի տեղ ես դնում, ուզում ես չջղայնանա՞մ»,- ի պատասխան ասաց բնապահպանը:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ բացվող նոր հանքի:

Մարգահովիտի համայնքապետարանից հայտնել են, որ իրենց ուղարկել են միայն փաթեթը, թե ինչ է նախատեսվում իրականացվել մարզում, այլ տեղեկություններ հայտնի չեն: Այսօր հանքի շահագործման հարցով Մարգահովիտում, ըստ նախնական տեղեկությունների, նախատեսվում են լսումներ և երկրաբանական հետազոտություններ:

«Մենակ Լոռու մարզում էնքան հանք կա, որ արդեն իմաստ չունի... էլ ի՞նչ ավելացնես»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց բնապահպաններից մեկը:

Տեղում երկրաբանական հետազոտություններ իրականացնողների պատասխանատուներից մեկը ցուցարարներին դիմելով ասաց. «Եթե դուք դեմ եք հանքերին, գնացե՛ք կառավարության դեմը: Մենք ընդամենը հետազոտություն ենք անելու»: Բնակիչները հետաքրքրվեցին. «Դուք խի՞ եք ուզում հետազոտություն անեք, հանքը շահագործելու նպատակով, չէ՞: Բա մենք էլ էդքանը գիտակցելով՝ ձեզ ասում ենք՝ нет»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին