Ինչպես հայտնել ենք, մի խումբ քահանաներ միացել են Նիկոլ Փաշինյանի և 10 տիրադավ եպիսկոպոսների՝ Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդի դեմ սկսած արշավին և իրենց աջակցությունն են հայտնել նրանց նախաձեռնությանը։
Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի՝ Կաթողիկոսի դեմ ուղղված գրառմանն արձագանքել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով․ «Եթե Ձեր առջև կանգնած լիներ օրինակ Սուրբ Ղևոնդ Երեցը, նույն բանը կասեի՞ք։ Կասեիք՝ զբաղվեք միայն հոգևոր խնամքո՞վ»։
Արձագանքել են նաև հավատացյալներ, որոնք իրենց ափսոսանքն են հայտնել՝ կապված Բարդուղիմեոս քահանայի որոշման հետ։
Տեր Սահակ Գալստյանի գրառման մեկնաբանություններում հասարակական–քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրել է․ «Տիրադավ, անվաստակ, անպատկառ։ Ամոթ քեզ, հազար ամոթ, ողորմելի թրքասեր»։
Փաշինյանին միացած Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի գրառման մեկնաբանության բաժնում ամոթանք է տվել նրան Շուշան Պետրոսյանը․ «Ամոթ, երիցս ամոթ»,– գրել է երգչուհին։
«Ափսոսում եմ, որ եկեղեցում իմ ամուսնության արարողությունը դուք եք անց կացրել: Լավ մնացեք», –Տեր Շմավոն Ղևոնդյանի գրառումը մեկնաբանել է օգտատեր Գևորգ Մարտիրոսյանը։
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Աղասի Միքայելյանը նույն գրառման տակ նշել է․ «Տեր Հայր ես խզում եմ Ձեզ հետ իմ բոլոր կապերը»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝


