▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսոս էր պոետը...

«Ափսոս էր պոետը....

Ռազմիկ Դավոյանի մասին եմ ասում...

Արդեն 17 տարի մտքումս սա ասում եմ... »,-ֆեյսբուքյան էջում գրել է  «Գումրիի Ասպարես» օրաթերթի խմբագիր Համլետ Կիրակոսանն, ով ավելի վաղ նաև այս գրառումն էր կատարել. «Ուրեմն, Ռազմիկ Դավոյանը Ժիրայր Սեֆիլյանին՝ որպես ազատամարտիկի ու կռված տղայի, առաջարկում է չզբաղվել քաղաքականությամբ, իբր յուրաքանչյուր այդ տեսակ երևացող անհատի վերաբերմունքը քաղաքական արատավոր շրջաններ փորձում են օգտագործել իրենց շահերի օգտին...

Անհիմն համարելով Դավոյանի այս առաջարկի բովանդակությունը՝ մի բան էլ ես հարցնեմ ու առաջարկեմ նրան. իսկ Դավոյանն ինչու՞ նման առաջարկով որեւէ անգամ չի դիմում այնպիսի ազատամարտիկների ու կռված տղեքի, ինչպիսին, են ասենք, Մանվել Գրիրգորյանը, Սեյրան Սարոյանը, Շմայսը եւ այլն, ովքեր՝ որպես ԱԺ պատգամավորներ, զբաղվում են քաղաքականությամբ, եւ, մանավանդ, ամենակարեւորը՝ այս եւ նման մարդիկ իրենց ինտելեկտով (ավելի ճիշտ՝ դրա ի սպառ բացակայությամբ) այնքան հեռու են քաղաքականություն ու օրենսդրականություն ասվածից, որքան ես, ասենք՝ տիեզերագնացությունից...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին