▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապօրինի միգրանտները Բրիտանիայից լցվելու են Հայաստան՝գլխներիս մեգա պրոբլեմներ են գալու.ԱԺ պատգամավոր

Ապօրինի միգրանտները Բրիտանիայից լցվելու են Հայաստան՝գլխներիս մեգա պրոբլեմներ են գալու.ԱԺ պատգամավոր

***

Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրների հետ, որոնք կարող են ընդունել Թագավորությունից արտաքսվող անօրինական ներգաղթյալներին: Ինչպես հաղորդում է The Times թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոթսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թերթը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել անօրինական ներգաղթյալներին, որոնք արտաքսվում են Թագավորությունից:

Ինչպես նշում է թերթը, տեխնիկական բանակցությունները Երևանի հետ Լոնդոնը սկսել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոկերտին այցելեց Հայաստան:

***

Բլոգեր, խմբագիր Տիգրան Քոչարյանը գրում է․ 

Մեծ Բրիտանիան իրա նելեգալներին ուղարկելու ա Հայաստան:

Այսինքն ինչքան անհասկանալի կերպար Բուրկինա Ֆասո, Բանգլադեշ և այլն կա, գալու են լցվեն Հայաստան: էն որ ասում ա 5 միլիոն ա Հայաստանում ապրելու, ճիշտ ա ասում, ուղղակի հայերը կլինեն 2-3 տեղում:

Ու այս ֆոնին ընդդիմադիրներ կան, որ մեզ վախացնում են, թե բա Հայաստանը դառնալու ա ռուսական գաղութ:

Տղաներ և աղջիկներ դուք դեռ պետք է շատ երազեք, որ ռուսական գաղութ կարողանաք դառնալ, ձեր մտածելակերպով մաքսիմում կամ ենթավիլայեթ եք դառնալու, կամ սպիտակամորթ անգլիացու մոտ դռնապան աշխատող պակիստանցու օգնական:

Ընդդիմադիր օգնական

***

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «The Times»-ի հրապարակմանը, ըստ որի` Մեծ Բրիտանիան Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ: «ՀՀ-ՄԹ-ն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- Sputnik Արմենիային ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

***

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլենք հիմա էլ բանակցում են Մեծ Բրիտանիայից ապօրինի ներգաղթյալներին բերել Հայաստան։
Աչքներս լույս։
Նիկոլենք բանակցում են Մեծ Բրիտանիայից ապօրինի ներգաղթյալներին ընդունել Հայաստանում։
Փաստորեն Նիկոլը ապօրինի ներգաղթյալների հաշվին է ուզում ՀՀ բնակչության թիվն ավելացնել։
Մեծ Բրիտանիայի հերթական նենգ ծրագիրն է։
Պատրաստվեք՝ Հայաստանն առանց հայերի մեծամասնության պետության քաղաքացիներ լինելուն։
Ես ռասիստ չեմ, բայց Աֆրիկայից ու այլ տեղերից ապօրինի ներգաղթյալների հանրակացարան սարքել Հայաստանը՝ քաղաքական ավանտյուրա է, որի արդյունքում մի քանի տարվա ընթացքում Հայաստանից կմնա լոկ «Հ» տառը»»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին