▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անպայման օգտվեք իրենց տրամադրած ավտոբուսներից ու եկեք հայրենասերների հավաքին` Բաղրամյան պողոտա. Մամիջանյան

Հայրենակիցներ ջան, մեզ անդադար տեղեկություններ են հասնում, որ դավաճանը մարզպետարանների և վարչական շրջանների ղեկավարների միջոցով մարդկանց ստիպում է գալ իր հանրահավաքին:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հայրենակիցներ ջան, մեզ անդադար տեղեկություններ են հասնում, որ դավաճանը մարզպետարանների և վարչական շրջանների ղեկավարների միջոցով մարդկանց ստիպում է գալ իր հանրահավաքին: Ասում են, որ ներկա-բացակա են անելու:

Ժողովուրդ ջան, անպայման օգտվեք իրենց տրամադրած ավտոբուսներից ու գազելներից, շնորհակալություն հայտնեք դավաճանի մանկլավիկներին (չնայած դրանց չի հասնում) ու եկեք արժանապատիվ հայրենասերների հավաքին` 18.00, Բաղրամյան պողոտա»:

Նշենք, որ վաղը 18:00-ին «Հայրենիքի փրկության շարժում»-ը հանրահավաք կանցկացնի Բաղրամյան  պողոտայում, իսկ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում 18:30-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին