▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Խանչալյանը` «Հայաստանի ձայնը»-2

«Հայաստանի ձայնը»-2-ը հայտնի է` Աննա Խանչալյանը` Քրիստինե Պեպելյանի թիմից:

Աննան Թբիլիսիից էր ժամանել Երևան` մասնակցելու  «Հայաստանի ձայնը»  նախագծի երկրորդ եթերաշրջանին:

Նրան հանձնված մրցանակների շարքում էր նաև ուղեգիր Հորդանան` երկու անձի համար:

Նշենք, որ սա Աննայի երկրորդ հաղթանակն էր Երևանում` նա  «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղթող Candy խմբի անդամներից էր, ովքեր Հայաստանի մայրաքաղաքում  հաղթանակ տարան Candy music երգով:

Հիշեցնենք, որ «Հայաստանի ձայնը»  նախագծի երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլ անցած չորս մասնակիցներն էին Վիգեն Ահարոնյանը, Արևիկ Գրիգորյանը, Աննա Խանչալյանն ու Քրիստինա Մանգասարյանը:

Հիշեցնենք նաև, որ «Հայաստանի ձայնը»-1 նախագծի հաղթող էր ճանաչվել Մերի Մնջոյանը, ով էլ Հայաստանը ներկայացրել էր «Նոր ալիք» 2013 երգի միջազգային մրցույթին:

Ավելացնենք, որ արդեն ավարտված «Հայաստանի ձայն»-ի փոխարեն` դեկտեմբերի 31-ին Արմենիա TV-ի եթերում լինելու է տոնական հաղորդում` Ամանորի Ձայնը. բեմում հայ աստղերն են, իսկ մարզիչների դերում` Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Արմեն Պետրոսյանն ու Նազենի Հովհաննիսյանը, ովքեր նաև երբեմն հայտնվում են «Ամանորի ձայն-Հայաստանի ձայն»-ի բեմում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին