▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը դուստրերի հետ արդեն Մոսկվայում է

Աննա Հակոբյանը դուստրերի հետ արդեն Մոսկվայում է․ այս մասին հաղորդում է Տելեգրամի Mediaport  ալիքը․ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար՝ 10 զինված «ախրանիկի» ուղեկցությամբ:

Տելեգրամյան ալիքը նաև նշել է, որ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայանի՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների դիմավորման սրահ ու «Դավաճաններ» վանկարկումով են դիմավորել Աննա Հակոբյանին և երկու դուստրերին՝ Շուշանին և Մարիամին: 

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց Նիկոլ Փաշինյանը դեսպանի միջոցով խնդրել էր ապահովել իր ընտանիքի անդամների անվտանգությունը, էվակուացիա են հայտարարել և փակել են դիմավորման սրահի ելումուտը՝ փորձելով հավաքել ակցիայի մասնակիցների հեռախոսները:

Փաշինյանի կնոջը և դուստրերին հետևի մուտքով ուղեկցել են դեպի մեքենաներ, որտեղ նույնպես նրանց դիմավորել են հայ համայքնի ներկայացուցիչները՝ վերոհիշյալ բացականչություններով:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին