Աննա Հակոբյանը Դաղստանում եղել է մասնավոր այցով․ Ռուսաստանի ФСБ-ից պատասխանել են Վարդան Ղուկասյանին
ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահը տելեգրամյան ալիքում ներկայացրել է իր հարցմանը՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության պատասխանը, որտեղ նշված է, որ ՀՀ քաղաքացի Աննա Հակոբյանը՝ ծնված 01.02.1978-ին, 2023-ին Դաղստան է այցելել մասնավոր այցով և որ իրենք տեղեկություններ չունեն՝ այդ ժամանակահատվածում նույն վայրում ՝ ԱՊՀ երկրներից այլ ներկայացուցիչների գտնվելու մասին։
Հիշեցնենք՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը ուղիղ եթերում հրապարակել էր փաստաթուղթ, որում նշված է, որ Աննա Հակոբյանը մեկնել է Դաղստան:
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Աննա Հակոբյանը Կասպիցի չեզոք ջրերում հանդիպել է Մեհրիբան Ալիևայի հետ»,-նշել էր Վարդան Ղուկասյանը։
Դրան հաջորդել էր Նյուզպրեսս․am-ի հրապարակումն, ըստ որի Աննա Հակոբյանը չարթերային թռիչքով իսկապես թռել է Մախաչկալա, սակայն նպատակն այլ է եղել և հանդիպմանը մասնակցել են ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի վարչապետների կանայք։
Վարդան Ղուկասյանը լրատվամիջոցներին խնդրել էր հրապարակել որևէ փաստ կամ լուսանկար, սակայն ինքն էլ անձամբ դիմել էր լրատվամիջոցի նշած երկրների իշխանություններին՝ խնդրելով հաստատել կամ հերքել լուրը։
Ավելի վաղ Վարդան Ղուկասյանը իր էջերում տեղեկացրել էր, որ նաև Բելառուսի ԱԱԾ-ից են հայտնել, որ տեղյակ չեն նշված ժամանակաշրջանում ՌԴ, ՀՀ, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների կանանց հանդիպման մասին և որ Ալեքսանդր Լուկաշենկոյի կինն այդ ժամանակահատվածում չի լքել երկիրը։
Դիտեք նաև՝