▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգրագիտության շքերթ հեռուստաընկերություններում

«Բարեկամնե'ր, թեմային անընդհատ անդրադառնում ու անդրադառնում ենք, իսկ սխալները մնում ու մնում են: Ուղղախոսական մի քանի կարևոր նկատումներ հաղորդավարների համար` հատկապես պետության դեմքը ներկայացնող Հանրային հեռուստաընկերության և բարձր ռեյտինգի անվան համար մրցավազք անող «Արմենիա» ու «Շանթ» հեռուստաընկերությունների համար.

1. «Հրավեր»- երբ հրավիրում են, «հրավերք» - խնջույք

2. «Հյուրընկալել»-երբ հյուր ես ընդունում`«Մենք այսօր հյուրընկալել ենք Ա-ին», «Հյուրընկալվել»-երբ դու ես հյուր գնում`«Մենք հյուրընկալվել ենք Ս-ին»

3. «Խոսքը գնում է»-ռուսաբանություն է, հայերեն` «խոսքը ....ի (այսինչի) մասին է» 4. «դա»-ով կազմվող ` (օրինակ` «երաժշտությունը, դա կյանք է», «թատերարվեստը, դա ինձ համար մի անմեկնելի զգացում է») արտահայտությունները ռուսաբանություններ են, հայերեն` «երաժշտությունը կյանք է», «թատերարվեստը ինձ համար մի անմեկնելի զգացում է»

5. «թատրոն», «թատերական» բառերը «թաթրոն» , «թաթերական» ձևով մի' հրամցրեք. այս սխալը, որքան էլ, որ զարմանալի է, հատկապես նկատվում է թատերական ինստիտուտի նախկին սաների մոտ, ովքեր համալրել են հաղորդավարների շարքերը:

6. «Երաժշտական», «երաժշտություն» բառերը մի' արտաբերեք «երաշտական», «երաշտություն» ձևով ( սա էլ երաժշտությանը մոտ մարդկանց սխալն է )

7. «Առողջացում», «թարմացում» բառերը մի' փոխարինեք «առողջեցում» ու «թարմեցում» տարբերակներով` դրանով ավելի գրագետ չեք երևում, այլ ցույց եք տալիս մայրենի լեզվից հեռու լինելը

8. «Պտտվել» -առանցքի շուրջ պտույտ գործել. «շրջվել» բառի հետ մի' շփոթեք: Շարունակելի ...»

Զար Դիլանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին