▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը. Զախարովան` Սոլովյովի վիճահարույց հայտարարության արձագանքների մասին

Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը. Զախարովան` Սոլովյովի վիճահարույց հայտարարության և, մասնավորապես, հայ հասարակությանն անհանգստացնող արձագանքի մասին

Նախ, դա լրագրողի կարծիք է, ընդգծում եմ՝ կարծիք: Երկրորդ, այս կարծիքը արտահայտվել է «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով:

Երրորդ, այս կարծիքը իրականում ձևակերպվել է որպես հարց (ես հիմնվել եմ ուղիղ խոսքի վրա): Դա հայտարարություն չէր, այլ հարց էր, չգիտեմ՝ հռետորական էր, թե՞ այլ բան:
Չորրորդ, այս արտահայտությունները հստակ, բացարձակապես ակնհայտորեն, սադրիչ կերպով ներկայացվել են բազմոցային վերլուծաբանների կողմից՝ որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: Սա անընդունելի է:

Մեր երկիրը և Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով, ռազմավարական գործընկերությամբ, դաշինքով և եղբայրական բարեկամությամբ, ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին