▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնագրային եվ վիզաների վարչությունում մի ուրիշ ձեւի «բարդակ» է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Անձնագրային եվ վիզաների վարչությունում մի ուրիշ ձեւի «բարդակ է»: Մի քանի օր շարունակ զանգում եմ մի քանի համարներով՝  ընդամենը մեկ հարց ճշտելու համար: Պատասխանում է մենակ թեժ գիծը, տալիս են բաժիններից մեկի հեռախոսահամարը: Օրական 20 անգամ տարբեր ժամերի զանգում եմ, չի պատասխանում (37.02.58), էլի հետ եմ զանգում, բողոքում եմ, ասում եմ չի պատասխանում ձեր նշած համարը, այլ համար տվեք, շտապ հարց է պետք ճշտել, ասում են այդ դեպքում զանգեք բողոքների բաժին ու ներկայացրեք ձեր բողոքը, ու նոր հեռախոսահամար են տալիս (59.07.25), որին կրկին որեւէ մեկը չի պատասխանում:

Մարդիկ ահա այսպես են աշխատում՝ թքած ունենալով գործի ու պատասխանատվության վրա, որը ստանձնել են: Եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր բջջային համար գիտեն, խնդրում եմ արձագանքել) կամ ավելի բեթար՝ մարդիկ, ովքեր աշխատում են այդ կառույցում։

Նռանե Պապոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին