▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Մութաֆյանը հերքում է, որ հանդիպում է պատգամավորներից մեկի հետ

Դիտեք նաև՝

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում փոխել է կարգավիճակը, ըստ որի, այժմ հարաբերությունների մեջ է: Արդյունքում' նրա անվան շուրջ խոսակցությունների մեծ ալիք է բարձրացել: Ընթերցողները հետաքրքրված են նրա անձնական կյանքով, ոմանք էլ մեզ խնդրում են պարզել' ճի՞շտ են նրա ամուսնության մասին շրջանառվող լուրերը:

ESem.am-ն այս մասին զրուցել է  Անահիտի հետ, ով նշել է, որ ուրախ կլիներ, եթե լուրը համապատասխաներ իրականությանը, ինքն ընտրյալ ունի, սակայն ամուսնանալ այժմ չեն պատրաստվում: «Սիրելի ունեմ, ում հետ արդեն երեք ամիս է, ինչ հանդիպում ենք, սակայն ամուսնանալ առայժ չենք պատրաստվում»,- հայտնել է Անահիտը:
Ըստ դերասանուհու' խոսակցությունների հիմք կարող էր հանդիսանալ նաև այն հանգամանքը, որ ինքն ու սիրելին սիրում են զբոսնել և չի բացառում, որ միասին իրենց հաճախ տեսած լինեն քաղաքում:

Դերասանուհու անունը հաճախ կապվում է պատգամավորներից մեկի անվան հետ, սակայն Անահիտը հերքել է այդ հարաբերությունների մասին բոլոր խոսակցությունները ու նշել է, որ իր սիրելին դերասան է: Թեև նա չի բացահայտել, թե սիրելին ով է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին