▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամսի 18-ին մեկ մարդու պես հավաքվել Երիտասարդական մետրոյի մոտ և սպասել իմ ուղերձին». Վարդան Ղուկասյան

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ապրիլի 18-ից մեկնարկող փողոցային պայքարին՝ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Ամեն շրջանից, գյուղից, Երևանի ամեն բակից պետք են 10 հոգի կարգազանցներ, տղաներ, աղջիկներ, ինչու չէ՝ նաև մեծիկներ, որոնք համաձայն են դառնալ կարգազանց: Ամսի 18-ին մեկ մարդու նման հավաքվել մետրո Երիտասարդականի հարևանությամբ ու սպասել իմ ուղիղ եթերին: Շատերը կասեն՝ Ղուկասյանը ՀՀ-ում չէ, մենք ի՞նչ անենք: Պատասխանեմ՝ ես ՀՀ-ում չեմ, բայց ձեր կողքին եմ: Իմ՝ էդտեղ չգտնվելը թույլ է տալիս կառավարել մի գործողություն, որը ցանկացած անձ չի կարող կատարել՝ գտնվելով երկրում: Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Մեր քաղաքացիները մաքսիմում կենթարկվեն վարչական պատասխանատվության, որի տույժերը մենք կվճարենք: Միջոցառումը տևելու է կարճ, սա առաջին քայլն է լինելու՝ հասկանալու, կարողանո՞ւմ ենք եղանակ փոխել, թե՞ ոչ... Ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ցույցերի: Մենք գնում ենք խաղաղ ցույցերով իշխանափոխության՝ մոտիկ չթողնելով ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին»,- ասել է Ղուկասյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին