▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան հետաքննական գործակալությունը սկանդալային հրապարակում է արել` ՀՀ-ում աշխատելուց հետո․ Հոխիկյան

Թարմացում․ Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հիբրիդային պատերազմի շրջանակներում հերթական կեղծիքն է տարածվում։ Հայտնի շրջանակներն անցել են այլ մեթոդների: Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում, աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն: Բրյուսովի և մանկավարժականի շենքերից պրծան, անցան ավելի հնչեղ ստերի: Կոչ ենք անում պատկան մարմիններին պարզել սույն հրապարակման ծագման աղբյուրը և ակնհայտ կեղծիքը տարածողների շահագրգռվածությունը:

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ամերիկյան հետաքննությունը բացահայտել է, որ Նիկոլ Փաշինյանը և Խաչատուր Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով։

VTforeinpolicy ամերիկյան հետաքննական գործակալությունը ամիսներ շարունակ աշխատել է Հայաստանում և ստացված արդյունքների հիման վրա հրապարակում արել։

Հղումը՝ այստեղ։

Ըստ ամերիկյան գործակալության' Նիկոլ Փաշինյանի ուղիղ հովանավորությամբ գործարար Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) տևական ժամանակ ներկրում է սինթետիկ թմրամիջոցներ և դրանք իրացնում է պետական կառավարման մարմինների միջոցով։

Միաժամանակ, ըստ ամերիկյան հետաքննության, Փաշինյանի ու Սուքիասյանի ձեռքի տակ են էլիտար բորդելները (հասարակաց տներ), որոնք մարմնավաճառներ են մատակարարում կառավարության անդամներին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին