▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիաբանկի նոր ձեռքբերումը նպաստում է Հայաստանի հեղինակության բարձրացմանը․ Արտակ Հանեսյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Ամերիաբանկը ` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար  բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է իրադարձության կարևորությունը ոչ միայն բանկի և խմբի, այլև տարածաշրջանի և Հայաստանի համար:

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով՝ Ամերիաբանկի այս ձեռքբերումը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա։

Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանը փաստը բարձրացնում է թե Ամերիաբանկի , թե Հայաստանի Հանրապետության ճանաչելիությունն ու  գրավչությունը միջազգային շուկաներում։

ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանն էլ արձանագրում է  FTSE 100-ում Ամերիաբանկի ընդգրկվելը տարածաշրջանում աննախադեպ է։

Հավելենք, որ Հայաստանի բանկերի միության նախագահ  Դանիել Ազատյանը ևս Ամերիաբանկին շնորհավորել է՝ լրջագույն ձեռքբերման առումով` այն կարևոր համարելով նաև ՀՀ-ի համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին