▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևի մարզպետին ճանապարհելու ենք». Սամվել Կարապետյան

«Չվախենաք, սրանք արդեն իրենք են վախենում իրենց ստեղծած վախի մթնոլորտից: Դուք պինդ եղեք, չարի վերջը տալու ենք: Ալիևի մարզպետին բարով-խերով ճանապարհելու ենք, Ալիևի փչած փուչիկը պայթեցնելու ենք: Ստեղծելու ենք շատ լավ երկիր, դրա ձևը մենք գիտենք»,- լոռեցիների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Սամվել Կարապետյանը:

Հանդիպման բոլոր մանրամասները՝ տեսանյութում։

***

Ալիևը զարթնում է, մի հատ փռշտում է, սա վախենում է։ Աչքերը դրել են Սյունիքի վրա։

Լոռու մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Երեք անգամ լավ ծեծել է, աչքը վախեցրել է, երբ ուզում է մի հայտարարություն է անում, մեր ղեկավարը վազելով թմբուկ է նվագում, փոխանակ տղամարդավարի մի պատասխան տա, դրա համար էլ ծեծում են դրա համար էլ պատերազմում են, աչքերը դրել են Սյունիքի վրա։ Մենք ասում են՝ ձեր ծեծված ղեկավարը գնալու է տուն։ Մենք կարող ենք ծեծվել միայն Փաշինյանի դեպքում»։

Նա նշել է, որ քիչ ժամանակ ունեն, որպեսզի Լոռին դարձնեն աշխարհում լավագույն տուրիստական կենտրոններից մեկը, իսկ Վանաձորը՝ արդյունաբերական կենտրոն։

«Կարող ենք ամեն ինչ անենք՝ ասֆալտ անել, դպրոց կառուցել բայց եթե այդ գյուղերում մարդ չի ապրում և իրենք ասֆալտը տանում են գյուղ և դպրոց կառուցում, ապա կոպիտ ասած «գրդոն» են արել»,- ասել է Կարապետյանը։

***

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Լոռու մարզի   բնակիչների հետ ժամանակ նշել է, որ վաղուց է, ինչ ուսումնասիրում են, թե ինչպես կարելի է վերականգնել Վանաձորի կորցրած արտադրական պոտենցիալը։

«Մեր գլխավոր նպատակը աշխատատեղերի ստեղծումն է, հատկապես՝ կանանց համար։ Տղամարդիկ ինչ-որ կերպ աշխատանք կգտնեն՝ լավ թե վատ, բարձր վարձատրվող թե ոչ, բայց կանանց զբաղվածության հարցն իսկապես լուրջ խնդիր է։

Տաշիրում մենք այդ խնդիրը մեծ մասամբ լուծել ենք, իսկ Վանաձորում դեռ պետք է մեծացնենք ու ուժեղացնենք հնարավորությունները։ 

Միևնույն ժամանակ, մենք ունենք զարգացման շատ լավ ներուժ։ Վանաձորը գտնվում է և Վրաստանի, և Ռուսաստանի ճանապարհների մոտ, ինչը մեծ առավելություն է։ Մեր տարածաշրջանում արտադրված ապրանքները կարող են շատ ավելի արագ հասնել շուկաներ, քան, օրինակ, Սյունիքից կամ այլ մարզերից։

Այդ առավելությունն իսկապես ունենք, բայց, ցավոք, մինչ օրս այն լիարժեք չի օգտագործվել»։

***

« Ես պատկերացնում եմ այն գյուղերի վիճակը, որտեղ բացի ասֆալտից, ոչ մի հարց լուծած չի։ Ասֆալտը տանում են գյուղեր, բայց այդ գյուղերում մարդ չի ապրում, ես հենց դրա մասին եմ ասել»,- Լոռու  մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով, իշխանությունն այսօր 30 դպրոց սարքում է,  240-ը՝ փակում։

«Մենք գնում ենք ամենակարևոր հարցը լուծելու՝ առաջին հերթին ապահովելու բնական աճն ու գյուղերում կյանքի շարունակականությունը։ Սա պետք է դառնա մեր պետության գլխավոր  ծրագիրը։ Իշխանություններ  սահմանամերձ գյուղերը դատարկում են,  վտանգն ավելի մեծ է, քան պատկերացնում եք»,-ասել է Կարապետյանը։

Նա նաև ընգծել է՝ այս նվաստացած վիճակը պետք է փոխենք։

«Ես իմ հանգիստ ու ապահով կյանքը թողել եմ այս պայքարի համար, որովհետև երբ արդեն պատերազմ է հայտարարվում մեր եկեղեցու դեմ, այլևս լռել չի կարելի։ Դրա համար մենք պայքարելու ենք։  Այս իշխանությունները ադրբեջանցիներին բերելու են ՀՀ, ռեֆերենդում անեն, ասեն «բարեկամ» երկրներ ենք, միացեք, սրա համար է, որ պետք է պայքարենք»։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին