▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Աբդուլովի այրին չի կարողանում վաճառել դերասանի տունը

6 տարի է արդեն անցել սիրելի դերասան Ալեքսանդր Աբդուլովի մահվանից:

Եվ արդեն 3 տարի է, ինչ դերասանի ընկերն ու այրին չեն կարողանում վաճառել Վալդայում գտնվող նրա տունը, որտեղ կատարվել են «Loser» և «Next» ֆիլմերի նկարահանումները:

Դա Աբդուլովի երազանքների տունն էր, որը նա իր ընկերոջ հետ սկսել է կառուցել դեռևս 1998թ. ին: Տունը բավականին մեծ է և ունի բազմաթիվ ննջասենյակներ, որն Աբդուլովը կանխամտածված է արել, քանի որ սիրում էր ընկերական հավաքույթներ և նախատեսել էր ընկերներով հաճախակի հավաքվել, լավ ժամանակ անցկացնել և գիշերել տանը:

Աբդուլովը նույնիսկ կազմակերպել էր ամբողջ տան օծումը սուրբ ջրով և օծման արարողության նույն օրը ամբողջ տան պատերին սրբապատկերներ էր տեղադրել և արգելել երբևէ հանել այդ սրբապատկերները:

Հարևանները խիստ զարմացած են, որ Աբդուլովի կինը ցանկանում է վաճառել տունը, որը դերասանի ամենասիրելի վայրն է եղել, և տրամաբանական են համարում այն վերածել թանգարանի, քանի որ հենց այդպես են վարվում հայտնի մարդկանց տների հետ: Չ՞է որ այն իր պատերի ներսում մեծ պատմություն է պահպանում:

Սակայն երեք տարի է, տունը չի հաջողվում վաճառել՝ հակառակ այն ակնկալիքների, որ այն հեշտությամբ կարելի է վաճառել միայն այն բանի համար, որ այդտեղ ապրել է հայտնի դերասանը:

Տան սկզբնական գինը՝ 7,5մլն ռուբլի, մի քանի անգամ արդեն իջեցվել է, սակայն անարդյունք:

Գնորդներին ոչ թէ գրավում, այլ վախեցնում է այն փաստը, որ այդտեղ ապրել է մեծ դերասանը: Նրանք գիտեն, որ Աբդուլովը տառապում էր ծանր հիվանդությամբ, և մտավախություն ունեն, որ տանը կարող է պահպանված լինել մահացող մարդու տառապանքներով ներծծված վատ էներգետիկան:

Տան ճակատագրի հանդեպ անտարբեր չեն մնացել դերասանի ամենանվիրված երկրպագուները: 2010թ. հոկտեմբերին, երբ մամուլում հայտնվեց տան վաճառքի վերաբերյալ առաջին տեղեկատվությունը, ակտիվիստների խումբը մի քանի էջ է ստեղծել սոցիալական կայքերում՝ առաջարկելով գումար հավաքել և գնել սիրելի դերասանի տունը:

«Արձագանքե´ք, ձեր յուրաքանչյուր 10 ռուբլին կարող է վերածվել միլիոնի»,- կոչ են անում երկրպագուները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին