▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակցիաներ Հայաստանում․ Իրավիճակը Տավուշում-Ապրիլի 27

***

***

***

***

Կիրանցում աշխատող լրագրողները, հղում կատարելով բնակիչներին, հայտնում են, որ քաղաքացիները թույլ չեն սակրավորներին անցնել գյուղի սկզբնամասով ու առաջ գնալ՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։

***

Տավուշի թեմի առաջնորդը դիմեց ոստիկաններին․ «Սիրելի ոստիկաններ, էս ձեր խնդիրը չի։ Ես վստահ չեմ, որ երեկ գիշեր տուն եք գնացել ու հանգիստ քնել եք, որ ոտնակոխ եք արել կանանց, երեխաներին, ինչի՞ համար, որ իրենց տան, հայրենիքի իրավունքն են պահպանո՞ւմ։ Մի՛ մտեք էս արանքը, սա ձեր գործը չի։ Ձեզ մխրճել են այնպիսի մի գործընթացի մեջ, որը ճակատագրական է ձեզ համար, պետության համար։ Մտածեք՝ ում եք ծառայում և ինչին»։

***

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը լուսանարներ է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ․ «Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան
Ոտքի՛...
Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է
Պայքար. Օր 9. ՀՀ
Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»։

Ակցիաներ Հայաստանում․ Իրավիճակը Տավուշում-Ապրիլի 27․ Տեսանյութերին ու ՀՀ տարբեր մարզերում տեղի ունեցող իրադարձություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է

***

«Այն ապօրինի գործընթացը, որն սկսել են ՀՀ կառավարությունն իր տարաբնույթ գործընկերների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում, լրագրողների հետ զրույցում, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Իրավական իմաստով թշնամական երկրի պարտադրանքով ՀՀ ներկայիս կառավարության ղեկավարը գրեթե միանձնյա որոշում է կայացրել անհասկանալի կերպով միակողմանի զիջումներ կատարել մեր հայրենիքից։ Մեր ընդվզումը հենց դրա մասին է։ Վերջին մեկշաբաթվա մեջ չորս անգամ ստել են, որի գագաթնակետը երեկ գիշեր էր։ Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց համարների, անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, այսպես կոչված, հանձնվելիք տարածքներ ու ինչ-որ անհայտ գործողություններ արել։ Նույնիսկ կասկածներ կան, որ Մհեր Գրիգորյանն է եղել ու Շահին Մուստաֆաևը։ Հերքե՞լ են, իրենք ամեն ինչն էլ հերքում են։ Ողջամիտ կասկածներ կան, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է եղել»,- ասել է նա։

***

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ տեղեկացնելով, որ քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Ցեղասպանությունը կրկնվում է, եթե չի դատապարտվում», «Ցավը պետք է վերածվի ցասման», «Մենք մեր երկրում ճորտ չենք լինելու» գրություններով պաստառներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին