Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Լրագրող Լիա Սարգսյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Աջապահյանին «սքեմավոր հանցագործ» անվանած կինը ՔՊ-ում բուկլետ բաժանող է եղել
«Ինձ ուշադիր նայեք, ես միշտ շրջել եմ թիկնապահներով», «երբ ես եմ խոսում, ինձ պետք է ուշադիր լսել», «ինչ կարևոր է իմ զբաղեցրած պաշտոնը», «Աճապահյանը սքեմավոր հանցագործ է»: Շարքային քաղաքացի ձևանալով Գյումրիում լրագրողներին հարցազրույց տված այս կինը, ով համառորեն հրաժարվում էր ասել, թե որտեղ է աշխատում, պարզվում է՝ Սարիկ Մինասյանի բուկլետ բաժանողն է եղել:
«Իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ Լիլիթ Հովհաննիսյանն աշխատում է Ախուրյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում՝ որպես գործավար։
Հարցազրույցի ընթացքում ՔՊ-ի բուկլետ բաժանող տիկնոջ գլխին ոստիկանը անձրևանոց է պահում:
Հովհաննիսյանի սերը ՔՊ-ականների նկատմամբ անթաքույց է. նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ նկարներ կան իշխանականների հետ, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի, Արմեն Խաչատրյանի:
«Իշխանությունը» ֆիքսել է նաև զավեշտալի փաստ. Լիլիթ Հովհաննիսյանը տեսանյութի հրապարակումից հետո մեկնաբանությունների բաժնում սպառնալիքներ է հնչեցնում իրեն քննադատած քաղաքացիներին և որոշներին հրավիրում է իր աշխատասենյակ։ Լիլիթ Հովհաննիսյանը աչքի է ընկել նաև արցախցիների մասին ատելության խոսք տարածելով»:
Դիտեք նաև՝


