▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորների ՑՈՒՑԱԿԸ, ովքեր ՉԵՆ ԾԱՌԱՅԵԼ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված է ՀՀ ԱԺ պատգամավորների կենսագրությունները, որոնք ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում թե քանիսը չեն ծառայել զինված ուժերում:

Այս մասին գրում է emedia.am-ն ու նշում, որ  ո՛չ ԽՍՀՄ զինված ուժերում և ո՛չ էլ ՀՀ ԶՈՒ-ում չեն ծառայել, ՀՀԿ-ից՝ 15 պատգամավոր, ԲՀԿ-ից 7 պատգամավոր, ՀԱԿ-ից 6 պատգամավոր, ՀՅԴ-ից և ՕԵԿ-ից մեկական պատգամավոր, իսկ «Ժառանգություն» կուսակցությունից երկու պատգամավոր:
ԱԺ կայքում, ստորև նշվող պատգամավորների կենսագրությունների մեջ բացակայում էր որևէ տեղեկություն՝ ծառայության մասին, նրանք ովքեր ծառայել են, կենսագրության մեջ նշված էր, որ ծառայել են կամ ՀՀ ԶՈՒ-ում, կամ ԽՍՀՄ ԶՈՒ-ում:

Հետաքրքիր մեկ փաստ, բանակում չծառայած պատգամավորներ կան, ովքեր ՀՀ ԶՈՒ 20 ամյակի հոբելյանական կրծքանշաններ են ստացել:

Հայաստանի հանրապետական կուսակցություն
1.Էդուարդ Շարմազանով
2.Կարեն Ավագյան
3.Հայկ Բաբուխանյան
4.Վոլոդյա Բաբայան
5.Վահրամ Բաղդասարյան
6.Շիրակ Թորոսյան
7.Հակոբ Հակոբյան
8.Վահե Հակոբյան
9.Արկադի Համբարձումյան
10.Արաիկ Հովհաննիսյան
11.Գագիկ Մինասյան
12.Կորյուն Նահապետյան
13.Ռուբեն Սադոյան
14.Արտակ Սարգսյան
15.Սամվել Ֆարմանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
1.Արմեն Ավետիսյան
2.Մարտուն Գրիգորյան
3.Հայկ Խաչատրյան
4.Գրիգորի Մարգարյան
5.Ստեփան Մարգարյան
6.Տիգրան Ստեփանյան
7.Տիգրան Ուրիխանյան
8.Գագիկ Ծառուկյան
«Հայ ազգային կոնգրես»
1.Նիկոլ Փաշինյան
2.Արամ Մանուկյան
3.Լևոն Զուրաբյան
4.Ստեփան Դեմիրճյան
5.Հրանտ Բագրատյան
6. Գագիկ Ջհանգիրյան
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
1.Արմեն Բաբայան
«Օրինաց երկիր» կուսակցություն
1.Խաչիկ Մանուկյան
«Ժառանգություն» կուսակցություն
1.Խաչատուր Քոքոբելյան
2.Թևան Պողոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին