▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նիստը երկու անգամ ընդմիջվեց.Պատգամավորները դժգոհ են

 

Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նստաշրջան՝ հատուկ ընթացակարգով: 
Նիստն երկու անգամ 20 րոպեով ընդմիջվեց: Առաջին ընդմիջումը խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նիստի սկզբում նա հայտարարեց, որ օրակարգը անարգանք է խորհրդարանի նկատմամբ, քանի որ այդ օրինագծերը ԱԺ է ուղարկել մի մարդ, որը ժամանակին խոսում էր խորհրդարանի դերի բարձրացման մասին:ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ընդգծեց, որ օրակարգում ընդգրկված հանրային հնչեղության նախագծերին պատգամավորները չէին ծանոթացել: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց, որ ներկայացված օրինագծերի գերակշիռ մասը մասնագիտական հանձնաժողովներում չի քննարկվել:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւս դժգոհեց, որ ֆիզիկապես չեն հասցրել ծանոթանալ նախագծերին. «Լավ օրենք ընդունելու համար պետք է գոնե օրենքը կարդալ: Կառավարությանը դիմեք, թող էս օրենքների մի մասը հետ տանի»:

Ազգային ժողովն այսօր գումարել է արտահերթ նստաշրջան՝ հատուկ ընթացակարգով: 

Նիստն երկու անգամ 20 րոպեով ընդմիջվեց: Առաջին ընդմիջումը խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նիստի սկզբում նա հայտարարեց.

«Այս նստաշրջանի հրավիրումը, հագեցած լիելը շրջանառության մեջ չեղած օրենքներով՝ այլ բան չէ, քան ոտնձգություն ԱԺ-ի նկատմամբ: ԱԺ է ուղարկել մի մարդ, որը ժամանակին խոսում էր խորհրդարանի դերի բարձրացման մասին»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ընդգծեց, որ օրակարգում ընդգրկված հանրային հնչեղության նախագծերին պատգամավորները չէին ծանոթացել: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց, որ ներկայացված օրինագծերի գերակշիռ մասը մասնագիտական հանձնաժողովներում չի քննարկվել, չեն ծանոթացել օրենսդրական կարգերին: 

«Կամա, թե ակամա ԱԺ-ին դարձնում են դակող մարմին»,-նկատեց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ևս դժգոհեց, որ ֆիզիկապես չէին կարող ծանոթանալ նախագծերին. «Մի 10 օրենքի բացարձակ ծանոթ չենք: Լավ օրենք ընդունելու համար պետք է գոնե օրենքի նախագիծը կարդալ: Կառավարությանը դիմեք, թող էս օրենքների մի մասը հետ տանի, որովհետև որոշման համաձայն ՝ բոլոր օրենքները մինչև վերջ պետք է քննարկվեն: Արդյունքում կտանք օրենքների մի անորակ ցուցակ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին