▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը ներելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը 75 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը:  Նախագծով առաջարկվում էր հնարավորություն ստեղծել, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետեւանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: 

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը քվեարկությունից առաջ նշեց, որ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի առաջարկով հստակեցվել են որոշ կարգավորումներ: Մասնավորապես, ըստ փոխնախարարի, նախագիծը վերաբերում է նաեւ վարկի մայր գումարներին: 

Փոխնախարարն ասաց, որ կառավորությունն էլ առաջարկել է, որ նախագծում առկա լուծումները կիրառելի լինեն ոչ միայն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված եւ հաշմանդամ դարձած, այլեւ անհայտ կորած անձանց նկատմամբ:

Ընդունվեց նաեւ այն առաջարկը, որ նախագծի արտոնյալ կարգավորումները կիրառելի լինեն ոչ միայն վարկերի նկատմամբ, այլեւ այլեւ վարկերին այլընտրանք համարվող ֆինանսական այլ գործիքների:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին