▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է հայ գերիների փոխանակմանը պատերազմական հանցագործների՝ ահաբեկիչների հետ՝ կից գրառմամբ․ «Ուրախ եմ ադրբեջանական գերությունից մեր հայրենակիցների վերադարձի համար: Բայց ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ: Այդ հանցագործների վերաբերյալ դատավարություններով պետք է բացահայտվեին Թուրքիայի ու Ադրբեջանի հետախուզական ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների և վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործում: Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար: Բացատրում եմ՝ ինչպես»։

***

Այսօր ադրբեջանական գերությունից վերադարձած մեր երեք հայրենակիցները` Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է այլ հիվանդանոց։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին