▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳ նախարարի հայտարարությունն անբարոյականություն էր․ Ռոբերտ Քոչարյան

ԱԳ նախարարի հայտարարությունն անբարոյականություն էր․ Ռոբերտ Քոչարյանը` Արարատ Միրզոյանի` ԵԽԽՎ–ում արած հայտարարության մասին, թե հոգևորականները բռնի ուզում էին վերցնել իշխանությունը։ Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա։

Անձնական օգտագործման ինչ–որ բան են ուզում սարքել եկեղեցին, ասուլիսին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։ «Իսկ ինչու նման հայտարարությունները բավարար արձագանք չեն ստանում ԵԽԽՎ–ում, ԵԽ–ում` պրոբլեմն ավելի շատ աշխարհաքաղաքական է։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասն է։ Նա վարչապետ եղած ժամանակ ասում էր` Ռուսատանը պետք է մասնատել 3 մասի։ Հիմա ԵՄ ղեկավար պաշտոնում նույն տրամաբանության մեջ է` ամեն ինչ ՌԴ–ի դեմ։ Եվ ԵՄ–ից եկած բոլոր հայտարարությունները ծայրահեղ քաղաքականացված են»,–ասաց Քոչարյանը։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին