▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց. շրջափակումը հնարավորություն տվեց Արցախում կրկին զգալ 88-ի էներգիան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հանդիպել էի իր ընկերների, գործընկերների և համախոհների հետ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից, ովքեր «անտարբեր չեն և ճգնաժամային շրջանում շարունակում են մնալ Արցախի և այստեղ ապրող 120 հազար հայության կողքին»։

Սոցցանցում հրապարակված տեսանյութում Վարդանյանը նշել է.

«Ճգնաժամը մեզ ինքնամաքրվելու և հայրենիք, ազատություն, հարգանք, արդարություն արժեքների կարևորությունը հասկանալու հնարավորություն տվեց:

Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց՝ ընտրելով այս ճանապարհը, քանի որ շրջափակումը հնարավորություն տվեց Արցախի ներսում կրկին զգալ այն էներգիան, որը կար 1988-ին:

Ես տեսնում եմ, որ դիմադրելու էներգիան փոխանցվում է ոչ միայն Արցախի ներսում, այլ նաև ամբողջ հայկական աշխարհում: Ես հաճախ եմ լինում շրջաններում, գյուղերը չունեն գազ, լույս, բայց ինձ ասում են՝ մենք կդիմանանք: Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն, այլ արցախցիների մեծ մասի իրական դիրքորոշումը: Շատ դժվար է, բայց խուճապային տրամադրություններ առհասարակ չկան: Ինքդ քո հանդեպ հարգանք վաստակելու ցանկությունն իսկապես ֆանտաստիկ ֆենոմեն է: Դա զգացվում էր ոչ միայն դեկտեմբերի 25-ի հանրահավաքին, դա զգացվում է ամեն օր, թեև իրավիճակն իսկապես ծանր է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին