▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կարող է օգտվել Թբիլիսիում հայկական եկեղեցում վրացիների հրահրած ծեծկռտուքի պատմությունից

Ըստ տարածված լուրերի,երեկ՝ երեկոյան ժամերգության ժամանակ,մի խումբ ազգությամբ վրացիներ,ներխուժել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հաբլաբար հայկական թաղամասի Սուրբ Էջմիածին եկեղեցի,ծեծկռտուք սարքել,որի արդյունքում հանդարտության կոչով ներկայացած Թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը ևս հարվածներ է ստացել: Նշվում է,որ ծեծկռտուքը կենցաղային հողի վրա է առաջացել,որ պատճառը քահանաներից մեկի մեքենայի կայանման հետ է կապված եղել: Վատ է,որ մոտ 50 վրացիներ ,որոնք քրիստոնյաներ են,սրբավայր չեն համարում Հայկական եկեղեցին և կռիվ են սարքում այնպես ինչպես,կսարքեին ասենք Թբիլիսիի ավտոշուկայում: Բայց այս ամենի մեջ մի բան կա,որի վրա կուզենայի ուշադրություն հրավիրել: Նախ սկսենք նրանից,որ վրաց իրավապահները հուսանք կզբաղվեն այս հարցով,բայց անհանգստացած եմ,որ ադրբեջանական հատուկ ծառայությունները կարող են առիթից օգտվել և ազգամիջյան թշնամանք ու բախումներ հրարհել՝ իրար խառնելով երկու հարևան ազգ ու պետություն: իհարկե չեմ կարծում,որ ի սկզբանե սա նրանց սարքածն է.դժվար թե նրանք իմանային,որ Հայ քահանան այդ տեղում է կայանելու մեքենան և այլն,բայց այս տարբերակն էլ չի կարելի բացառել,որ սարքած է: ինչևէ, նախկինում շատ ենք տեսել,որ ռուսաստանում,հենց նույն Վրաստանում ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձել են տեղացիներին Հայերի դեմ լարել և բախումներ հրահրե:Պետք է ամեն ինչ արվի,որ առիթից չօգտվեն մեր թշնամիները իրենց նպատակին հասնելու համար: Անաչառ քննությունը և երկու երկրների եկեղեցիների վերնախավերն ու պետական այրերը պետք է լուծեն այս հարցը խաղաղ ճանապարհով,իսկ մեղավորները՝ պատժվեն: 
Հ.Գ.Հատուկ ձվի մեջ մազ ման եկողների համար կրկնեմ,որ չեմ ասում սա սարքած միջադեպ էր,ասածս այն է,որ թույլ չտանք օգտվեն առիթից թշնամիները՝իրենց սիրած ոճին համապատասխան:

Տիգրան Մկրտչյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին