▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի Մաքսային Միության կարգով ու պայմաններով»

Փաստաբան Ամրամ Մակինյանը գրել է.

«Որևէ պայմանավորվածություն, որը հնարավորություն կտա այլ երկրի տարածքից ՀՀ տարածքով իրականացնելու բեռների փոխադրում այլ կերպ, քան ստորև ներկայացվելիք Ընդհանուր կանոնների անտեսմամբ, ուղիղ կհիմնավորի այն, որ նմանօրինակ թույլտվություն տվող իշխանությունը հրաժարվել է սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ իր իրավազորությունից, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված դավաճանություն է...
Ուրեմն ուշադիր...
Եվրասիական տնտեսական միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում, որը ներառում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործման կարգի ու պայմանների, դրանց մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների,... հարաբերությունների կանոնակարգումը:
Կարճ ասած, Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի Մաքսային Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով և որևէ պատճառաբանությամբ այլ եղանակով բեռների փոխադրում թույլատրողը քրեական օրենսգրքով դավաճան է, իսկ ազգությամբ` թուրք»:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին