▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցիք հիմա էլ ջրին են սալյարկա խառնել»․ արցախցի

Թարմացված․ Քաղաքացիներից ստացված ահազանգերից անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման:
Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել։

Արցախի տեղեկատվական շտաբ

***

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «Ես, որ որդի ունեմ էս հողում ամփոփված, պատրաստ եմ հանուն երկու բալիկներիս թողնել ու դուրս գալ էստեղից. տագնապի ու օգնության ձայներ Արցախից
- Բարև, իսկ դու ի՞նչ ես մտածում, ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ պետք է անի Հայաստանը, Սփյուռքը:
- Հումանիտար միջանցք պահանջեք:
- Ումի՞ց:
- Միջազգային հանրությունից: Թող իրենց հովանու տակ ապահովվի մեր դուրս գալը ստեղից:
- Այսինքն, Արցախում մնալը այլև անհնար է:
- Այո: Անհնար է: Ես, որ որդի ունեմ էս հողում ամփոփված, պատրաստ եմ հանուն երկու բալիկներիս թողնել ու դուրս գալ էստեղից: Պետք չէ քաղաքական երկերեսանիություն անել, թե մնանք ու հայկական պահենք Արցախը։
- Կներես:
- Հիմա էլ ջուրն են սալյարկա լցրել: Իսկ քաղաքի բոլոր աղբյուրները նրանց վերահսկողության տակ են:
24 սեպտեմբեր, 2023թ․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին