▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չեն տալիս մտնել Արցախի եկեղեցիներ. Գարեգին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Известия»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների եկեղեցիներն ու պատմական հուշարձանները սպառնալիքի տակ են, թեև ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու պատմական հուշարձանները և մշակութային կոթողները։ 

Ինչպես հայտնել է վեհափառը՝ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին անձամբ գնալ եկեղեցիներ և գնահատել պատմական ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին