▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի երգիչը խանդում է Բասկովին

Ադրբեջանցի երգիչ Համիդ Սուլթանն իր դժգոհությունն է  հայտնել այն կապակցությամբ, որ ադրբեջանցի գործարար Թելման Իսմայլովն առանձնատուն է  նվիրել ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին: Նա նշել է, որ ինքն ավելի համակրելի է Բասկովից  և իր հերթին գործարարից նվեր է խնդրել:

«Ես ինքս էլ Բասկովի երկրպագուն եմ: Բայց ապագայում կցանկանայի գերազանցել նրան: Թեպետ հիմա էլ ես ավելի լավն եմ՝ ավելի երիտասարդ եմ և ավելի հետաքրքիր արտաքին ունեմ: Մենք ևս կարող ենք հասնել փառքի, եթե մեր միլիոնատերներն աջակցեն մեզ»,- ասել է նա: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին