Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանական կողմը տեղեկատվական տիրույթում ակտիվորեն ցույց է տալիս, որ չի պատրաստվում որևէ թուղթ ստորագրել Հայաստանի հետ, անգամ հայկական կողմի միակողմանի զիջումներից հետո։ Ուշագրավ է, որ ուղիղ տեքստով խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական կողմի աջակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու, և ես կարծում եմ մեր ուշադրությունը պետք է սևեռվի հենց այդ ուղղությամբ»։ *** |
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռևս վաղ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ |