▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին. Արսեն Ղուկասյան

Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց անհետ կորած զինծառայողի եղբայր, որոնողական աշխատանքների մասնակից Արսեն Ղուկասյանը:

«Այսօր գտնվել է 30 զոհի մարմին, վաղը կփորձենք իմանալ, թե դրանք ում մարմիններն են։ Ընդ որում, դրանք տարբեր տեղերից չեն տրված, այլ ադրբեջանական կողմից հանձնված մարմիններ են, ինչ-որ պայմանավորվածություն է եղել, ասել են` եկեք իքս տեղից վերցրեք այսքան մարմին, տարեք։ Երեւի արդեն գործընթաց է սկսվել, որ իրենց մոտ պահված մարմիները տան մեզ, բայց թիվը ոչ մեկ չի իմանում»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին