Թարմացված․ Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։
Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։
Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԱԱԾ–ն ու ոստիկանությունը Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում են, որտեղ, ըստ տարածված լուրերի, առաջինն է ահաբեկչություն իրականացվելու։
ԱԱԾ-ն պարզում է, թե ովքեր են կանգնած տեղեկատվության տարածման հետևում:
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում