▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ից աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել բարձրաստիճան պաշտոնյաներ. Ռուբեն Հակոբյան

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱԱԾ-ից աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Նարեկ Պողոսյանը և ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով համակարգում է այս ոլորտի աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

«Ուժային կառույցների ներկայացուցիչներին...

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱԱԾ-ից աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Նարեկ Պողոսյանը և ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով համակարգում է այս ոլորտի աշխատանքները։ Սա այն կառույցն է, որը կասեցրել է ռադիոտունը գրավելու փաստով Ն. Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով, բայց նաև այն կառույցն է, որն ինձ հրավիրել էր բացատրություն տալու՝ իմ կողմից արված որոշ հայտարարությունների մասով։ Իսկ ես ընդամենը հայտարարել էի, որ հակասահմանադրական կեցվածք որդեգրած իշխանություններից ազատվելու համար, անհրաժեշտության դեպքում, պետք է օգտվել նաև Ն.Փաշինյանի գործիքակազմից՝ ռադիոտունը գրավելու վարչապետական նախադեպից։ Եվ ԱԱԾ-ն համառորեն փորձում էր հիմնավորել, որ իմ այդ հայտարարությունը ոտնձգություն է Սահմանադրական կարգի նկատմամբ... Փաստորեն՝ ի՞նչ է ստացվում... Ռադիոտունը գրավելու բուն փաստը հանցակազմի բացակայություն է, իսկ՝ վարչապետի գործիքակազմից պայմանականորեն օգտվելու մասին հայտարարությունը՝ հանցակազմի առկայություն...

Զավե՞շտ... Շատ մեղմ ասած...

Չգիտեմ, այս ինքնաազատումներն ինչքանով են համապատասխանում իրականությանը և/կամ ինչքանով կապ ունեն ԱԱԾ-ում իմ կողմից տրված «բացատրությունների» հետ, բայց, եթե լուրերը ճիշտ են, ես ողջունում եմ Ռ. Բազիկյանի և Ն. Պողոսյանի պահվածքը, ովքեր, կարծում եմ, չեն ցանկացել դառնալ Ն.Փաշինյանի քաղաքական խամաճիկները, ավելի ստույգ՝ հանցակիցները։

Նաև կարծում եմ, որ ուժային մյուս կառույցների ներկայացուցիչները պետք է հստակ իրենց հաշիվ տան, որ ենթարկելով Ն.Փաշինյանի քաղաքական հրահանգներին, ով ամենօրյա ռեժիմով իրականացնում է Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություններ՝ խալխլելով պետության թե՛ ներքին և թե արտաքին անվտանգությունը, դառնում են նրա հանցակիցները, ովքեր վաղ թե ուշ պատասխան պետք է տան իրենց հակաօրինական արարքների համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին