▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ աշխատակիցը մեղադրվել է սուտ մատնություն կատարելու մեջ

Քաղաքացի Սոֆյա Է.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ամուսինն անսպասելի եկել է հայրական տուն, կոտրել է տան դռան փականը, հայհոյանքներ է հնչեցրել իր և ծնողների հասցեին ու հեռացել է: Այնուհետև քիչ ավելի ուշ նույն տուն է եկել ամուսնու եղբայրը՝ ԱԱԾ աշխատակից Վ. Գ.-ն, ով սպանության սպառնալիքներ է հնչեցրել և ձեռքերով հարվածներ հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նյութերի նախապատրաստման ընթացքում Սոֆյա Է.-ն հայտնել է, որ ոստիկանության բաժին դիմելիս գտնվել է զայրացած վիճակում: Վերջինս խոստովանել է, որ նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ ոստիկանության հիշյալ բաժնում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել ամուսնու եղբոր՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող Վ. Գ.-ի կողմից իրեն հարվածներ հասցնելու և սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ: Սոֆյա Է.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին