▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

9 մարզիկ՝ 9 մեդալ. Հայաստանի Պրոֆ Իթֆ Թաեքվոնդոյի ֆեդերացիան մեծ պատվով է ներկայացել ITF Taekwon-do Union-ի Ռուսաստանի գավաթի խաղարկությանը

Հայաստանի Պրոֆ Իթֆ Թաեքվոնդոյի ֆեդերացիան Մոկսվայում մասնակցել է ITF Taekwon-do Union-ի Ռուսաստանի գավաթի խաղարկությանը. ֆեդերացիայի նախագահ Արսեն Գևորգյանն ու Հայաստանը ներկայացնող 9 մարզիկները վերադարձել մեծ նվաճումներով՝ 9 մեդալ, որից 6-ը ոսկե և 3 - ը՝ արծաթե:

Ոսկե մեդալակիրներն են 13-ամյա Էրիկ Գևորգյանն ու Սոֆի Ստեփանյանը, 10-ամյա Արփի Նավոյանն ու Էդգար Գասպարյանը, 8-ամյա Մոնթե Կարապետյանն ու 15-ամյա Ստեփան Ստեփանյանը:

Արծաթե մեդալների են արժանացել 15 ամա Կարեն Սադյան ու Արշամ Գևորգյանը և 16 - ամյա Ալբերտ Վարդանյանը: Հայաստանի «ՊՐՈՖ» ԻԹՖ Թաեքվոնդոյի Ֆեդերացիան ստեղծվել է Հայաստանի ԻԹՖ թաեքվոնդոյի մի քանի հաջողված դպրոցների կողմից Հայաստանում թաեքվոնդոյի զարգացումը կոորդինացնելու և նրա տարածմանը նպաստելու համար։

Ֆեդերացիան Միջազգային Թաեքվոնդո Ֆեդերացիայի (ԻԹՖ) Միության գրանցված անդամ է։

Ֆեդերացիայի նախագահն է սպորտի միջազգային վարպետ, 5-րդ Դան Միջազգային հրահանգիչ՝ Արսեն Գևորգյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին