▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

87 ժամ նստել են հեռուստացույցի առաջ

Լաս Վեգասում 3 ամերիկացիներ նոր ռեկորդ են սահմանել: Նրանք հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ 87 ժամ նստել են հեռուստացույցի առաջ: Ըստ Գինեսի ռեկորդների գրքի կանոների` հեռուստամարաթոնի մասնակիցները կարող են ընդմիջում անել մեկ ժամում հինգ րոպե:

Նրանք կարող էին այդ ժամանակն օգտագործել նաև քնի համար: Յուրաքանչյուր մասնակից կարողացել է կուտակել 80 րոպե հանգիստ: Նրանք կարող էին հեռուստացույցի առջև նստած ուտել և խմել: Մասնակիցներին արգելել էին  հեռախոսով խոսել կամ կարդալ:

upi-ի հաղորդմամբ` բացի Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելը` տղաները նաև տարբեր մրցանակներ են ստացել, այդ թվում նաև գումարի տեսքով՝ 5000 դոլար:

Մինչ այդ ռեկորդակիր էր համարվում  Լոս Անջելոսի բնակիչներ Կարին Շրիվեսին և Ջերեմի Ֆրանկոյին, ովքեր 2012թ հեռուսատացույցի առջև նստել էր 86 ժամ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին