▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

52-53 հոգանոց քառյակն իշխանության հետ 12 կետանոց «մուկն ու կատու» է խաղում

Այսօր Կոնգրեսի պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը Սարյանի պուրակում հանդես են եկել իրենց գործունեության հաշվետվությամբ:
Անշուշտ, գովելի նախաձեռնություն է:
Այս հանդիպման ժամանակ Արամ Մանուկյանն ուշագրավ միտք է արտահայտել, թե իրենք 7-ով մտան խորհրդարան, հիմա՝ 52-ն են կամ 53-ը:
Մանուկյանը նկատի ունի Քառյակի ձևավորումը ու չորս ֆրակցիայի պատգամավորների քանակական գումարը::
ՀԱԿ փոխնախագահը, կամա թե ակամա, դիմել է հնարքի:
Նախ, ՀԱԿ 7 հոգանոց խմբակցությունը չի պահպանել իր միասնությունն, առնվազն Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը միայն անվանական կապ ունեն ՀԱԿ խմբակցության հետ:
Երկրորդ, նշված 52-53-ի մեջ են նաև, ասենք, Բիլաջոյի Գրիշը կամ Յուվեցի Կարոն ու ինձ հետաքրքիր է այն քաղաքական պլատֆորմը կամ գաղափարական հիմքն, որը կարող է միավորել Լևոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին ու նրանց:
Եվ վերջապես՝ 7 հոգանոց ՀԱԿ-ը սկզբունքնորեն պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ 52-53 հոգանոց Քառյակն իշխանության հետ 12 կետանոց
«մուկն ու կատու» է խաղում:

 

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին