▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 ամսական երեխա է հանկարծամահ եղել

Հունվարի 5-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի բնակավայրերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մահացածը նշված տան բնակիչ 5 ամսական տղա է։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հարազատներն իրավապահներին ասել են, որ երեխան հանկարծամահ է եղել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին