▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

33-ամյա հարբած կինը վառել է անկողինը, սպառնացել վառել տունը

Ապրիլի 13-ին, ժամը 10.40-ին  փրկարարների ահազանգով սահմանամերձ Բերդավան գյուղ է  մեկնել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության խումբը:  Բերդավանի 33-ամյա բնակիչ Նազելի Աթոյանը վառել է  անկողինը, սպառնացել վառել իրենց տունը: Նոյեմբերյանցի փրկարարները հանգցրել են կրակը, վառված անկողինը տնից դուրս բերել:  Գրում է tesankyun.am-ը: Շտապ օգնության ծառայության աշխատողներից տեղեկացանք, որ նրանք  ոգելիցի ազդեցության տակ  գտնվող, ոտքի վրա հազիվ  կանգնող  կնոջը «անալգին» եւ «դեմիդրոլ» են սրսկել: Նազելի Աթոյանը նախկինում մի քանի տասնյակ անգամ ինքն իրեն վնասել է: Նրա ձեռքին, մինչեւ  արմունկը, կտրվածքների բազմաթիվ հետքեր կան, սակայն նա երբեք չի կտրել երակները: Ն. Աթոյանն  ագրեսիվանում է, երբ խմած է լինում, իսկ ոգելից նա հաճախ է  օգտագործում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին