▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30-ից ավելի ուղևոր ունեցող թիվ 42 երթուղայինի վարորդը իջել է ավտոբուսից. այն առաջ ընթանալով կոտրել է 2 ծառ

Թարմացված․ Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտի 1-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում 30-ից ավելի ուղևոր ունեցող թիվ 42 երթուղային ավտոբուսի 70-ամյա վարորդն իջել է ավտոբուսից, այն առաջ ընթանալով կոտրել է 2 ծառ։ Կենսաթոշակառու, 70 տարեկան վարորդն ի՞նչ գործ ունի երթուղային ավտոբուսի ղեկին, որ նման սխալ կատարելով՝ վտանգի ենթարկի 30-ից ավելի ուղևորների կյանքը։ Երևանի հասարական տրանսպորտում շատ չլուծված խնդիրներ կան՝ անսարք ավտոբուսներ՝ մաշված անվադողերով, չկահավորված կանգառներ, տրանսպորտի աշխատանքի անհայտ ժամանակացույց, առավոտյան և պիկ ժամերին ավտոբուսների մեծ գերբեռնվածություն, երեկոյան ժամերին շատ երթուղայինների չաշխատելը և այլն։ Երևանի քաղաքապետարանը փոխանակ այդ խնդիրները լուծի, մտածում է միայն հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացելու համար։ Նախ պետք է նորմալ սպասարկում իրականացնել, քաղաքապետարանի բյուջեից համապատասխան չափով սուբսիդավորել հասարակական տրանսպորտը, հետո սահմանել ուղեվարձի չափը»։

***

Երեկ՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 70-ամյա Համբարձում Ախրաբյանը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Hyundai» մակնիշի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբոսը Դավիթ Բեկի փողոցում կայանել է և իջել ավտոմեքենայից։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վարորդը ժողովրդի լեզվով ասած «ռուչնոյը» չի քաշել, ինչի պատճառով էլ ավտոբուսը, որում եղել է մոտ 30-ից ավելի ուղևոր մոտ 150 մետր ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում՝ կոտրելով 2 ծառ։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին