▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-րդ հրավեր չի լինի, կամ կգան գլուխները կախ, կամ․․. Ալիևը սպառնում է արցախցիներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղում բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցիչները երկու անգամ հրաժարվել են Բաքվում երկխոսությունից, երրորդ առաջարկ չի լինելու»։

«Իմ ներկայացուցիչը գնաց և նրանց հետ առաջին հանդիպումը անցկացրեց (2023թ. մարտի 1-ին), որից հետո նրանց հրավիրեցինք Բաքու՝ երկխոսության, նրանք հրաժարվեցին, դրանից հետո երկրորդ անգամ հրավիրեցինք Բաքու, նրանք էլ մերժեցին. երրորդ հրավեր չի լինի, կամ իրենք կգան գլուխները կախ, կամ էլ արդեն իրադարձություններն այլ կերպ կզարգանան»։

Նշենք, որ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարում, որի ընթացքում նաև ասել է, որ Ադրբեջանը կկարողանա լիարժեք համագործակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, երբ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ 

«Մենք ԵվրԱզԷՍ-ի (ԵԱՏՄ նախկին անվանումը- նշում է ՏԱՍՍ) անդամ երկրների հետ հարաբերությունների երկար պատմություն ունենք, բացառությամբ Հայաստանի, բայց հուսով եմ, որ կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել նաև Հայաստանի հետ։ Այսպիսով, մենք լիովին կհամագործակցենք ԵվրԱզԷՍ-ի հետ, այստեղ ինձ ամեն ինչ ծանոթ է, քանի որ մենք երկար ժամանակ աշխատում ենք գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,- ասել է Ալիևը՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵՏՀԽ) անդամների հանդիպման պաշտոնական մասից հետո, որին ինքը մասնակցել է ընդլայնված կազմով հանդիպմանը, կողմերը «կարծիքներ են փոխանակել համագործակցության հեռանկարների, մերձեցման շուրջ։ «Իհարկե, այստեղ պետք է դիտարկել բոլոր պլյուսներն ու մինուսները: Պետք է ելնել պրագմատիզմից: Եվ մենք միշտ դրանից ենք ելնում մեր քաղաքականության մեջ»,- ընդգծել է Ալիևը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին