▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

28-ամյա Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի քաղաքապետի օգնական-տեղակալ

Nouvelles D'Armenie-ն հայտնում է, որ Անուշ Թորանյանն ընտրվել է հուլիսի 3-ին Փարիզի քաղաքապետի օգնական-տեղակալ՝ հանրային կյանքի քաղաքացիների մասնակցության եւ հանրային դեբատների հարցերով։

Նա առաջին հայն է, որը նման բարձր պաշտոն է ստանձնում Ֆրանսիայի մայրաքաղաքում։

Անուշ Թորանյանը ծնվել է 1991 թվականին, Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի համախոհն ու մոտ ընկերուհին է:

Փարիզի քաղաքապետի վերջին ընտրություններում գլխավորում էր Անն Իդալգոյի ցուցակը՝ 15-րդ վարչական շրջանից՝ հաղթանակ է տարել թուրք մրցակցուհու նկատմամբ:
 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին