|
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ։ ««Իշխանություն» լրատվականի խմբագրությունը ստացել է անանուն գրություն ռազմարդյունաբերական ընկերության մի ղեկավարից։ Նամակի հեղինակը ներկայացնում է Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած փակ հանդիպման մանրամասներ և բարձրացնում լուրջ մտահոգություններ՝ կապված 2026 թվականի պայմանագրերի ուշացման, շուրջ 150 միլիարդ դրամի հնարավոր սառեցման և ընտրական գործընթացների հետ դրանց առնչության վերաբերյալ։ Հաշվի առնելով թեմայի հանրային նշանակությունը՝ գրությունը հրապարակում ենք առանց խմբագրական միջամտության։ «Բարև ձեզ: Ես ռազմարդյունաբերական ընկերության ղեկավար եմ և ուզում եմ ձեզ ներկայացնել ՊՆ-ի հետ կապված ոլորտում ստեղծված իրավիճակը։ 2026 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախարարությունում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարել են, որ 2026 թվականի պայմանագրերը կստորագրվեն հունիսին՝ ընտրությունների թեժ փուլում։ Ավելի քան 30 ընկերություններ դեռ 2026 թվականի հունվարին պետք է ստանային եռամյա պայմանագրեր՝ Պաշտպանության նախարարության կարիքները ապահովելու համար։ Ժամկետները նախ տեղափոխվել են փետրվարի 15, ապա՝ փետրվարի վերջ։ Փետրվարի 23-ի նիստում մասնակիցներին տեղեկացվել է, որ ստորագրումը հնարավոր է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Խոսքը շուրջ 150 միլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել և փաստացի սառեցված են մինչև ընտրությունները։ Տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը ճնշում է գործադրում մեր՝ ձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական նպատակներով: Տնօրեններին այս կերպ փորձում են կախվածության մեջ պահել իշխանությունից, որպեսզի վերջիններս ընտրություններին համոզեն իրենց աշխատակիցներին՝ ընտրել ՔՊ-ին: Այն ընկերությունները, որոնք կներկայացնեն բարձր ցուցանիշներ, նրանց հետ էլ կկնքվեն պայմանագրերը։ Մենք պատրաստ ենք հրապարակել նաև ոլորտի պատասխանատու գերատեսչության պարզաբանումը այս հրապարակման վերաբերյալ»։
|
«150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ»․ Լիա Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


